1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արա Աբրահամյանը ԵՏՄ-ին ՀՀ- անդամակցության պայմանագիրը չստորագրելու պատճառներ չի տեսնում

Արա Աբրահամյանը ԵՏՄ-ին ՀՀ- անդամակցության պայմանագիրը չստորագրելու 
պատճառներ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատճառներ չի տեսնում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը չստորագրելու համար: Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ գործընթացն իր բնականոն հունով առաջ է գնում: «Ամեն ինչ գնում է այնպես, ինչպես պետք է: Գործընթացն իր բնականոն հունի մեջ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ խնդիրներ կան այն առումով, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, նաև Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ, իսկ այս գործոնները չեն կարող Հայաստանի վրա ազդեցություն չունենալ: «Անկախ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից, այս գործոնները չեն կարող չազդել Հայաստանի վրա, քանի որ Ռուսաստանում 2.5 միլիոն հայ է ապրում»,- պարզաբանեց Աբրահամյանը:

Նրա խոսքով` որքան Ռուսաստանը կայուն լինի և զարգանա, այնքան Հայաստանի ամար ավելի լավ կլինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]