Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առկա են երկկուսակցական քաղաքական համակարգի ստեղծման նախադրյալներ. քաղաքագետ

Առկա են երկկուսակցական քաղաքական համակարգի ստեղծման նախադրյալներ. 
քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկա քաղաքական իրավիճակում առկա են երկկուսակցական քաղաքական համակարգի ստեղծման նախադրյալներ։ «Տեղի է ունենում քաղաքական դաշտի բևեռացում. մի կողմից Հանրապետական կուսակցությունն է փորձում իր շուրջը համախմբել պահպանողական, մյուս կողմից՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, որը փորձում է համախմբել դեմոկրատական ուժերին։ Այսինքն՝ մենք կարող ենք ունենալ երկկուսակցական քաղաքական համակարգ, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող քաղաքական համակարգը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ այսօր անհրաժեշտ է համախմբել քաղաքական և հասարակական բոլոր ռեսուրսները։ «Մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև և այս պարագայում մենք պետք է համախմբենք մեր ուժերը, զարգացնենք արդյունաբերությունը, դադարեցնենք արտագաղթը, ստեղծենք նախադրյալներ ներգաղթի համար»,- ասաց նա և հավելեց, որ ներկայիս սահմանադրությունը չի խոչընդոտում վերը նշված խնդիրների լուծմանը և աշխարհում կան նախադեպեր, երբ երկիրը, չունենալով սահմանադրություն, կարողանում է լուծել իր խնդիրները (Իսրայելը և Անգլիան):

Բանախոսը նշեց, որ խորհրդարանական Քառյակի հրապարակած 12 կետերի իրագործումը չի տանի արմատական վերափոխումների, սակայն կլուծվեն շարքային քաղաքացու առջև ծառացած կենսական որոշ խնդիրներ։ «Խորհրդարանական քառյակի 12 կետերի կատարումը կարող «քաղաքական սայլը» տեղից շարժել և կարծում եմ, որ իշխանությունները կմիանան այս գործընթացին, քանի որ դա նրանց շահերից է բխում»,-ասաց փորձագետը։

2014թ. հունիսի 10-ին խորհրդարանական քառյակի ուժերը հրապարակել էին այն 12 կետերը, որոնցով ցանկանում են բարեփոխումներ կատարել երկրում։ Իշխանությանը ժամանակ է տրվել մինչև սեպտեմբերի 30-ն իրականացնելու այդ կետերը։ Կատարվածն ամփոփելու եւ հետագա քայլերը նախանշելու համար քառյակի երեք ուժերը, բացի ՀՅԴ-ից, հոկտեմբերի 10-ին հանրահավաք են հրավիրել: ՀՅԴ-ն չի մասնակցի, քանի որ Սահմանադրական բարեփոխումների հարցում նրանք տարակարծիք են


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am