Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լավագույնները որոշվում են միջազգային ռինգում.Դավիթ Թորոսյան

Լավագույնները որոշվում են միջազգային ռինգում.Դավիթ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լավագույն բռնցքամարտիկները պետք Է իրենց հնարավորությունները ցույց տան միջազգային մրցումներում:  

  Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Նա նշեց, որ վերջերս Հայաստանի բռնցքամարտի հավաքականի բոլոր թեկնածուները մասնակցել եւ մասնակցում են մի շարք հեղինակավոր միջազգային մրցումների` նախապատրաստվելով նոր մրցաշրջանին:

 Մասնավորապես, Հայաստանի բռնցքամարտիկները մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Մախաչկալա քաղաքում կայացած Ումախանովի միջազգային հուշամրցաշարին` նվաճելով 5, այդ թվում՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ, իսկ ներկայումս Հայաստանի բռնցքամարտի թիմը մասնակցում Է Լեհաստանի Կիլցե քաղաքում մեկնարկած լեգենդար լեհ բռնցքամարտիկ, հայ անվանի մարզիկ Վլադիմիր Ենգիբարյանի մրցակից  Լեշեկ Դրոգոշի հուշամրցաշարին:

Բոլոր այն մրցաշարերը, որոնք տեղ են գտել հայ բռնցքամատիկների ծրագրում, բարձր վարկանիշ ունեն եւ թույլ կտան համապատասխան եզրակացություն անել ազգային թիմի հնարավոր կազմի մասին:

Նախատեսվում Է, որ մինչ մրցաշարջանի ավարտը Հայաստանի բռնցքամարտիկները կմասնակցեն նաեւ Ֆինլանդիայում կայանալիք միջազգային մրցաշարի:

Ինչպես հայտնի Է, Թորոսյանը շեշտը դնում Է այն բռնցքամարտիկների վրա, որոնք իրենց լավ են դրսեւորում միջազգային ռինգում` անկախ Հայաստանի առաջնությունում ունեցած արդյունքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am