Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արարատի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները համագործակցում են սահմանապահների հետ

 Արարատի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները համագործակցում են սահմանապահների հետ

ԱՐՏԱՇԱՏ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են 2000 հա գյուղմթերքների մշակման համար ենթակա հողատարածքներ, որոնք գտնվում են սահմանապահների հսկողության ներքո: Մարզի Արաքսավան, Բերքանուշ, Բուրաստան, Երասխ, Նոյակերտ, Եղեգնավան եւ մի քանի այլ համայնքների գյուղացիներն իրենց իսկ հողամասերում աշխատում են միայն հատուկ մուտքի փաստաթղթի առկայության պարագայում: Հիշյալփաստաթուղթը տրամադրվում է սահմանապահ զորամասի կողմից` տվյալ համայնքի ղեկավարի կնիքով, որի վրա առկա են նաեւ ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ստորագրությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, վերջերս Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անմիջական մասնակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի հրամանատար Վիլսուր Զյանչուրինի հետ, ինչի շնորհիվ  հեշտացվել է հողամասում աճեցված գյուղմթերքների տեղափոխման հարցը. գնորդը հնարավորություն ունի առանց փաստաթղթի առկայության, միայն անձնագրով, մասնակցել մեծ քանակությամբ մթերքների գնման եւ տեղափոխման ընթացքին:

Յակուբովը նշեց, որ ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի եւ մարզի ղեկավարությունը մշտապես կապի մեջ են. նրանք միշտ նշում են Հակաստանի պետական տոները, մասնակցում են մարզկենտրոնում կազմակերպված մեծամասշտաբ միջոցառումներին. անկախության տոնակատարությանը, Մայիսի 9-ի շքերթին, ապրիլի 24-ի երթին, եւ այլն: Իսկ նրանց միջոցառումներին եւ տոնակատարություններին փոխադարձաբար հրավիրվում են մարզպետարանի աշխատակիցները: Յակուբովն ընդգծեց, որ բացի պաշտոնական հարաբերություններից, հայ ընտանիքների հետ եւս պահպանվում է բարիդրացիական շփումը: Արտաշատում գործում է ՌԴ պետական դպրոց, այնտեղ են հաճախում զինվորականների երեխաները, դասավանդում կանայք:

Անդրադառնալով սահմանապահ-գյուղացի հարաբարություններին` Յակուբովը նշեց, որ դրանք բարեկամական, բարի կամքի դրսեւորման եւ փոխօգնության հարթության վրա են: Գյուղացիները նրանց հետ ունեն լավ հարաբերություններ, շատ հաճախ նաեւ օգնում են սահմանապահներին: Դրա վառ ապացույցն է նաեւ այն, որ  բոլորովին վերջերս` սեպտեմբերի 7-ին Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչներ Կարո Դավթյանը եւ Ռաֆիկ Պետրոսյանը, խոտհարքի ժամանակ Սուրենավան եւ Արարատ գյուղերի սահմանամերձ տարածքում ձերբակալել են Աֆղանստանի քաղաքացի, 1988 թվականին ծնված Ֆարիդ Սատարային եւ հանձնել ուղեկալի հրամանատարական կազմին:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am