Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կալանավորվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետը

Կալանավորվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 17-ին բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը և որոշում կայացրել կալանավորվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, Իջևանի ոստիկանապետը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ի և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ի կողմից հանցագործության դեպքը նախ թաքցնելու, ապա մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականությունը խեղաթյուրելու դեպքի մասին: Դեպքի առնչությամբ սեպտեմբերի 14-ին ձերբակալվել էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ին նույն օրը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am