Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցություն չի խնդրում, բայց «դա նկատի ունի». Պորոշենկո

Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցություն չի խնդրում, բայց «դա նկատի ունի». Պորոշենկո

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան, «ելնելով քաղաքավարությունից», առայժմ չի խնդրում իրեն ընդունել ՆԱՏՕ, բայց նկատի ունի դրա հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով Ատլանտյան խորհուրդ փորձագիտական կազմակերպությունում:

«Մենք բավականաչափ քաղաքավարի ենք այժմ ՆԱՏՕ-ին անդամակցություն խնդրելու համար, բայց մենք դա նկատի ունենք»,- ասել է Պորոշենկոն: Նրա խոսքով՝ «Ուկրաինան այժմ դարձել է ավելի ուկրաինամետ ու եվրոպամետ, քան երբեւիցե»:

«Մենք միավորեցինք Եվրոպան, կարո՞ղ եք դրան հավատալ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը՝ վկայակոչելով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը:

Պորոշենկոն սեպտեմբերի 18-ին ավարտել է այցն ԱՄՆ, որի ընթացքում բանակցություններ է վարել նախագահ Օբամայի հետ, ինչպես նաեւ ելույթ ունեցել ամերիկացի կոնգրեսականների առջեւ:

ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը: Սպիտակ տանը Պորոշենկոյի հետ կայացած հանդիպումից հետո Օբաման հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 46 մլն դոլարի չափով օգնության նոր փաթեթ: Իր կողմից Պորոշենկոն լրագրողներին ասել է, որ գոհ է ԱՄՆ-ի օգնությունից:

Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի խոսքով, Օբաման Կիեւին մերժել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի դաշնակցի հատուկ կարգավիճակի տրամադրումը: Պորոշենկոն պարզաբանել է, որ, Օբամայի կարծիքով, ներկայում ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ փոխգործակցության մակարդակը «զգալիորեն ավելի բարձր է, քան դա պահանջում է ՆԱՏՕ-ից դուրս դաշնակցի կարգավիճակը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am