Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շոտլանդիայի առանձին շրջաններում հանրաքվեին մասնակցությունը հասել է 90 տոկոսի

Շոտլանդիայի առանձին շրջաններում հանրաքվեին մասնակցությունը հասել է 90 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայում անկախության հանրաքվեն անցել է բարձր ակտիվության պայմաններում, առանձին շրջաններում հանրաքվեին մասնակցությունը հասել է 90 տոկոսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով ձայների հաշվման նախնական տվյալներին:

«Շոտլանդիայի խոշորագույն քաղաքում՝ Գլազգոյում, մասնակցությունը կազմել է շուրջ 87 տոկոս, Էդինբուրգում՝ 89,6 տոկոս, Դանդիում՝ տարածաշրջանի մեծությամբ չորրորդ քաղաքում՝ 90 տոկոս»,- նշել է հեռուստաալիքը:

Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին կայացել է հանրաքվե, որի ընթացքում տարածաշրջանի բնակիչները որոշում էին մնալ արդյոք Միացյալ Թագավորության կազմում, թե դառնալ անկախ պետություն:

YouGov միջազգային հետազոտական կենտրոնը կանխատեսում է, որ շոտլանդական հանրաքվեն կավարտվի անկախության հակառակորդների հաղթանակով:

«YouGov-ը կանխատեսում է, որ «Ոչ» արշավը հանրաքվեն շահել է 54 տոկոս ձայներով»,- ասված է հաղորդագրության մեջ, որը զետեղված է կենտրոնի կայքում: Կանխատեսումն արվել է ընտրողների հարցման հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am