Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սեր է հորդում Վարուժանի գործերից. Հրանուշ Հակոբյան

Սեր է հորդում Վարուժանի գործերից. Հրանուշ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակում բացվեց ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսը: «Խաղաղության արվեստ» խորագրով ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ողջունի խոսքով հանդես եկավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով նշեց, որ  այսօր մեկնարկում է Հայրենիք-Սփյուռք համաժողովի մշակութային հատվածը, որը բացվում է նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի ցուցահանդեսով: «Վարուժան  Հեճինյանը բացել է մի հոյակապ ցուցահանդես, որը դուք կտեսնեք և կհամոզվեք, որ ունենք շատ տաղանդավոր հայեր, որոնցից մեկը մեր Վարուժանն է: Եվ հետաքրքիրն այն է, որ երբ նա ծնվել է` նրան կոչել են Դանիել Վարուժան, և ինքը այդ անվանը հավատարիմ` դարձավ նկարիչ. եթե Դանիել Վարուժանը մեր ցավը ներկայացրեց գրչով, ապա Դանիել Վարուժան Հեճինյանը մեր ցավը ներկայացնում է վրձնով: Բայց ամենակարևորը, որ ցեղասպանությունից զատ, նա կարողանում է իր պաստառներով և նկարներով աշխարհին զարմացնել և ստիպել հաշվի նստել մեր արվեստի հետ: Դանիել Վարուժանի աշխատանքներում սեր կա: Եվ ինչպես Ներսես Շնորհալին էր ասում՝ «Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդականում, սեր` ամեն ինչում»: Սեր է հորդում Վարուժանի գործերից»,- նշեց Հրանուշ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին ցուցահանդեսին մասնակցելու համար:

Դանիել Վարուժան Հեճինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրեն աջակցել են հայրենիքում ցուցահանդեսը կյանքի կոչելու հարցում:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով Հրանուշ Հակոբյանի և Դանիել Վարուժան Հեճինյանի և Հայրենիք-Սփյուռք համաժողովի մասնակիցների  ուղեկցությամբ շրջեց ցուցահանդեսի սրահում, ծանոթացավ նկարչի գործերին և դրանց նշանակությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am