Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հակառակորդի գնդակից զոհված զինվորի դեպքն անպատիժ չի մնա. Օհանյան

Հակառակորդի գնդակից զոհված զինվորի դեպքն անպատիժ չի մնա. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի արդյունքում հայ զինծառայող է զոհվել, ապացուցում է, որ այդ երկիրը բացառում է վստահության մթնոլորտի ստեղծման միջոցառումների իրականացումը: Այս մասին Երևանի պետական բժշակական համալսարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Նրանք հրաժարվում են հետ քաշել դիպուկահարներին, զերծ մնալ կրակոցներից, դիվերսիոն հետախուզական գործողություններից և միջազգային հետաքննություն իրականացնելուց: Ամեն անգամ այս խախտումները միջազգային ասպարեզում հենց այնպես անցնում են, միայն վերլուծության արդյունք  են դառնում ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարության համար, ովքեր ինքնուրույն արդեն այդ իրավիճակում պատժելու միջոցառումներ են իրականացնում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սեյրան Օհանյանը:

Նա վստահեցրեց, որ հայ զինվորի մահվան դեպքը ԼՂՀ բանակի կողմից անպատիժ չի մնա: «Սա արդյունքն է նրա, որ հակառակորդը բոլոր միջազգային հանդիպումների, միջոցառումների ժամանակ փորձում է խախտել զինադադարն ու լարվածություն ստեղծել սահմանին: Աննպատակ ու անպատասխանատու վերաբերմունքի պատճառով է, որ մենք երկուստեք կորուստներ ենք ունենում: Մեզ համար յուրաքանչյուր զինվորի, սպայի կյանքը չափազանց թանկ է, այդ նրանք են, որ չեն գնահատում իրենց զինվորներին»,-ընդգծեց նախարարը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am