Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՂՀ այցելած Լեհաստանի պատվիրակության անդամները կարող են հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»

ԼՂՀ այցելած Լեհաստանի պատվիրակության անդամները կարող են հայտնվել 
Ադրբեջանի «սև ցուցակում»

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի ղեկավարած պատվիրակության այցելությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն պատճատ կդառնա, որպեսզի վերջիններս հայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը` հիշեցնելով, որ առանց Ադրբեջանի պաշտոնական շրջանակների թույլտվության Ղարաբաղ այցելող մարդիկ ներառվում են Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցուցակում:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լեհաստանից ժամանած պատվիրակությանը Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Լեհաստան-Արցախ կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ-լեհական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, ինչը դրական ազդեցություն ունի արդի պայմաններում երկկողմ կապերի զարգացման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am