Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իրանական կողմը լավատեսորեն է տրամադրված «վեցյակի» հետ բանակցությունների հարցում

Իրանական կողմը լավատեսորեն է տրամադրված «վեցյակի» հետ բանակցությունների հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը National Public Radio ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է «վեցյակի» հետ բանակցություններ վարել միջուկային հարցի շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք պատրաստ ենք քննարկել գործարքը: Կարծում ենք՝ դա հնարավոր է: Մենք հավատում ենք, որ եթե բոլոր կողմերը ցանկանում են գտնել հիմնախնդրի լուծումը, եթե բոլորը ցանկանում են հետեւել անցյալ տարվա նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա մենք կարող ենք համաձայնության հասնել»,- ասել է Զարիֆը բանակցությունների նախօրյակին:

Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մանը հայտնել Է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իսլամական Հանրապետության միջեւ բանակցությունների նոր փուլը սեպտեմբերի 19-ին կսկսվի Նյու Յորքում: «ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ Իրանի հետ բանակցությունների նոր փուլը կսկսվի սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի լիագումար նստաշրջանի շրջանակներում»,-ասել Է Մանը:

Իրանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 1-ին Բրյուսելում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի հետ կայացած բանակցություններից հետո հույս Էր հայտնել, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ որոշում կընդունվի մինչեւ նոյեմբերի 24-ը: «Ես հուսով եմ, որ պատրաստակամության եւ քաղաքական կյանքի առկայության դեպքում, ինչը ես տեսնում եմ կողմերի մոտ, որոշումը կընդունվի երեք ամսվա ընթացքում»,-ասել Է Զարիֆը:

Իրանը եւ «վեցյակը» մտադիր են մինչեւ նոյեմբերի 24-ն ստորագրել համապարփակ համաձայնագիր, որը կերաշխավորի «Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը» եւ կսահմանի միջազգային հանրակցության կողմից հսկողության միջոցառումները: Այդ փաստաթուղթը պետք Է հիմք դառնա Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների փուլ առ փուլ չեղարկման համար: Կողմերն ակնկալում են, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք բանակցությունները կդառնան այդ համաձայնության նախապատրաստման աշխատանքի հիմնական փուլերից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am