Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Շոտլանդիայում մեկնարկում է անկախության հանրաքվեն

Շոտլանդիայում մեկնարկում է անկախության հանրաքվեն

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայում մեկնարկում է Մեծ Բրիտանիայից երկրի այդ տարածաշրջանի անկախության հարցի շուրջ հանրաքվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պաշտոնական տվյալների համաձայն՝ քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է ռեկորդային 4,3 մլն մարդ՝ 5,3 մլն բնակիչներից: Հարցը, որին պետք է պատասխան տրվի, ձեւակերպված է այսպես. «Շոտլանդիան պետք է արդյոք լինի անկախ երկիր»:

Քվեարկության համար ավելի քան 2,6 հազար տեղամասեր բացվում են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 10:00-ին): Նախնական տվյալներով՝ քվեարկությանը կմասնակցի հանրաքվեի ցուցակներում ներառվածների գրեթե 80 տոկոսը: Տեղամասերը կփակվեն տեղական ժամանակով ժամը 22:00-ին, ինչից հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվումը: Շոտլանդացիների կամաարտահայտման վերջնական արդունքները կհայտարարվեն սեպտեմբերի 19-ի առավոտյան:

Հանրաքվեին մասնակցելու կանոնները նախատեսում են, որ քվեարկել կարող են Շոտլանդիայում մշտապես բնակվողները, այդ թվում՝ Անգլիայուն, Հյուսիսային Իռլանդիայում եւ Ուելսում ծնվածները, որոնք հաստատվել են հյուսիսային երկրամասում: Ընդ որում հանրաքվեին մասնակցելու համար նվազագույն տարիքն իջեցվել է երկու տարով՝ 18-ից մինչեւ 16: Կազմակերպիչները նաեւ տեղեկացրել են, որ հանրաքվեին մասնակցելու համար գրանցված շոտլանդացիների գրեթե հինգերորդ մասը կամ շուրջ 790 հազար մարդ որոշել է քվեարկել փոստով:

Բայց առայժմ ոչ ոք հանձ չի առնում ասել, թե հատկապես ինչպես կքվեարկեն շոտլանդացիները: Վերջին հարցումները արձանագրել են Շոտլանդիայի ինչպես անկախության, այնպես էլ դրա հակառակորդների ակնհայտ գերակշռության բացակայությունը:

Միանգամից երեք սոցիոլոգիական հետազոտություններ ցույց են տվել, որ բնակիչների կարծիքները բաժանվել են գրեթե երկու հավասար մասերի:

Սեպտեմբերի 17-ին Ipsos-Mori ընկերության անցկացրած հարցման տվյալները վկայում են, որ միասնական պետության պահպանման օգտին հանդես է գալիս շոտլանդացիների 51 տոկոսը, անկախությունը պաշտպանում է 49 տոկոս: Հարցմանը մասնակցել են 16-ից բարձր տարիքի 1,4 հազար շոտլանդացիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am