Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օպերային թատրոնի դահլիճում հաշմանդամների համար հատուկ տեղեր են առանձնացվել

Օպերային թատրոնի դահլիճում հաշմանդամների համար հատուկ տեղեր են 
առանձնացվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 81-րդ թատերաշրջանը նվիրվում է մեծանուն օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վահան Զաքարյանն ընդգծեց, որ Գոհար Գասպարյանին նվիրված տոնակատարությունները մեկնարկել են սեպտեմբերի 15-ին «Անուշ» օպերայի ցուցադրությամբ:

«Այս թատերաշրջանի նորարարությունն այն է, որ սայլակներով հաշմանդամների համար տեղեր են առանձնացվել, և արդեն երրորդ ներկայացումն է՝ հաշմանդամները թատրոն են գալիս: Թատրոնն ամբողջությամբ հարմարեցվել է: Այս նորամուծությունը մեծ խանդավառությամբ է ընդունվել»,- նշեց Զաքարյանը:  

Նրա խոսքով՝ թատրոնը մինչև տարեվերջ հանդես կգա պրեմիերաներով և այլ նորություններով:  «Ամեն ինչ դեռ ընթացքի փուլում է. առաջիկայում կխոսենք նաև այդ մասին»,- նշեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am