Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայտնի ատամնաբույժ Կերտեսը ժամանել Է Թբիլիսի՝ վիրահատելու Գրանդ փղին

Հայտնի ատամնաբույժ Կերտեսը ժամանել Է Թբիլիսի՝ վիրահատելու Գրանդ փղին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ճանաչում ունեցող Փիթեր Կերտեսը ժամանել Է Թբիլիսի՝ վիրահատելու Թբիլիսիի կենդանաբանական այգում պահվող Գրանդ անունով փղին, որը կոտրել  Է իր ժանիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Փղի ժանիքների հեռացման վիրահատությունը պլանավորված Է սեպտեմբերի 18-ին:

Դոկտոր Կերտեսը, որը Լոնդոնի կենտրոնում գտնվող հեղինակավոր ատամնաբուժական կլինիկայի սեփականատերն Է, իր երեք գործընկերների հետ միասին արդեն ժամանել Է Վրաստան եւ իր հետ բերել վիրաբուժական գործողությունների համար անհրաժեշտ հարմարանքները: «Տարբեր գործիքներով լցված տուփերն ընդհանուր առմամբ կշռում են մինչեւ 400 կիլոգրամ»,-ասված Է Թբիլիսիի կենդանաբանական այգու սեպտեմբերի 17-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Գրանդի ժանիքները կոտրվել են ծնոտոսկրին այնքան մոտ, որ բորբոքային պրոցեսից խուսափելու համար անհրաժեշտ Է ժանիքների խոռոչի ամենօրյա ողողում: Փղին չի կարելի երկար ժամանակ թողնել այդ վիճակում, քանի որ օրգանիզմում բորբոքման օջախի մշտական առկայությունը կարող Է հանգեցնել կենդանու զոհվելուն:

6-տոննանոց Գրանդը Երեւանից Թբիլիսի Էր տեղափոխվել այս տարվա հունիսին: Ավելի վաղ Թբիլիսիի եւ Երեւանի կենդանաբանական այգիները որոշել Էին «փոխանակում իրականացնել». թբիլիսյան Մալկա Էգ փղին փեսացու Էր հարկավոր: Իսկ նրա վեց տարեկան ձագը՝ Բունկան, Երեւան Է ուղարկվել Հրանդի փոխարեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am