Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հովհաննես Մանուկյանն ընդունել է ԱՄՆ-ի Միդլսեկս շրջանի հայազգի շերիֆին

Հովհաննես Մանուկյանն ընդունել է ԱՄՆ-ի Միդլսեկս շրջանի հայազգի շերիֆին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է  Ամերիկայի Միացյալ Նահանգների Միդլսեկս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նշել է, որ ուրախ է ողջունել հայրենակցին, ով իր երկրում ունի մեծ հեղինակություն և լավ գործընկեր է Հայաստանի համար: Նախարարը հյուրի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ հայկական երկու պետությունները և Սփյուռքը միասին  եռամիասնություն են, և մենք այդ ուժը պարտավոր ենք օգտագործել հանուն Հայաստանի: «Կարծում եմ, որ Հայաստանը ողջ հայությունն է իր մտավոր ներուժով՝ անկախ բնակավայրից»,- հավելել է նախարարը:

Փիթեր Քութուջյանը, անդրադառնալով իր աշխատանքային գործունեությանը, նշել է, որ բազմաթիվ աշխատանքներ է տարել  պատիժների կատարման, ընտանեկան բռնություններին առնչվող խնդիրների և  դատապարտյալների սոցիալական ինտեգրմանը  վերաբերող ոլորտներում: Ներկայացնելով Միացյալ Նահանգներում քրեակատարողական ծառայության կատարելագործմանն ուղղված աշխատանքները՝ շերիֆը կարևորել է հարցին մոտենալու ամերիկյան փիլիսոփայությունը. «Պատժում ես՝ նախապատրաստելով ազատության»:

Կողմերն անդրադարձել են հնարավոր գործընկերության շրջանակներին, պրոբացիոն ծառայության Ամերիկյան առաջավոր փորձին և երկու երկրներում պատիժների կատարման հարցերին:

Հանդիպման ավարտին նախարարը ուղենշել է հետագա համագործակցության հնարավոր եզրերը և հստակեցրել առաջիկա անելիքները:

2011-ից Փիթեր Քութունջյանը Մասաչուսեթս նահանգի շերիֆն է: 2013-ին նրան հաջողվում է շրջանի ամենից շատ փնտրվող հանցագործներին բերման ենթարկել, ամբողջ շրջանում փակվում է  մոտ 50 ընդհատակյա հաստատություն: 2013-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հրամանագրով Քութուջյանին շնորհվում է նախագահական շքանշան երկրի ներքին անվտանգության ապահովման ոլորտում մատուցած ծառայությունների համար:

2013-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ  Բակո Սահակյանը Քութուջյանին պարգևատրել է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ԼՂՀ միջազգային ճանաչման գործունեության պաշտպանության համար երախտապարտության շքանշանով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am