Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան շարունակում է չճանաչել Ղրիմի հանրաքվեն

Թուրքիան շարունակում է չճանաչել Ղրիմի հանրաքվեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան շարունակում է չճանաչել Ռուսաստանին միանալու վերաբերյալ Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը:

«Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում 2014 թվականի մարտի 16-ին անցկացված հանրաքվեն Անկարայի համար օրինական չէ: Թուրքիան շարունակում է չճանաչել այդ հանրաքվեի արդյունքները, որով ինքնավար հանրապետությունը մտել է Ռուսաստանի Դաշնության կազմ», -ասել է նա:

Այդուհանդերձ, Թուրքիան չի միացել ուկրաինական իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի երկրների եւ Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառմանը: Ընդհակառակը` օգտվելով այդ պատժամիջոցներից, Թուրքիան ակտիվացրել է բնամթերքի առեւտուրը Ռուսաստանի հետ:

Ուշագրավ է, որ Թուրքիան Ղրիմի հանրաքվեն չճանաչելու մասին հայտարարությունը նորացրել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստվում է ռազմականացնել Ղրիմը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ հայտարարել է, որ 2014 թվականից սկսած երկրի հարավարեւմտյան տարածաշրջանում ռազմական եւ քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով որոշվել է Ղրիմում լիակազմ բանակ տեղակայել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am