Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցումը պաշտպանում Է բնակչության երկու երրորդը. վարչապետ

Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցումը պաշտպանում Է բնակչության երկու երրորդը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանը (ՄՄ) եւ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքին (ՄՏՏ) Ղրղզստանի անդամակցումը պաշտպանում Է հանրապետության քաղաքացիների երկու երրորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ղրղզստանի բիզնես-հանրակցության հետ սեպտեմբերի 17-ին կայացած հանդիպմանը հայտարարել Է վարչապետ Ջոոմարտ Օթորբաեւը:

Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտարարություն Էր ստորագրվել ՄՄ-ին Ղրղզստանի միանալու միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Ղրղզստանը եւ Ռուսաստանը նաեւ միջկառավարական համաձայնագիր Էին ստորագրել Եվրասիական տնտեսական ինտեգրացման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին, որը ռուս-ղրղզական հիմնադրամի ստեղծում Է նախատեսում 1 մլրդ դոլար կապիտալով եւ «Ճանապարհային քարտեզի» միջոցառումների ֆինանսավորում՝ 200 մլն դոլարի չափով: 

«Մաքսային միությանը միանալու մեր քայլերը պաշտպանում Է քաղաքացիների երկու երրորդը: Այդ որոշումը չի պաշտպանում 10 տոկոսից պակաս մասը: Իսկ մնացածները դեռեւս չեն հստակեցրել իրենց դիրքորոշումը: Ընդսմին բիզնեսը նույնպես հիմնականում հանդես Է գալիս անդամակցելու օգտին»,-հայտարարել Է Օթորբաեւը՝ վկայակոչելով սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներ:

Վարչապետը նշել Է, որ, ըստ իր հաշվարկների, Ղրղզստանը մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը կհասցնի ընդունել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am