Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջաներենը մահանում է. «Թրենդ»

Ադրբեջաներենը մահանում է. «Թրենդ»

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջաներենը հայտնվել է մահացող լեզուների շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ վերջին 10 տարիներին ադրբեջաներենում 35 հազար նոր բառեր են հայտնվել, որոնք հիմնականում փոխառնվել են անգլերենից եւ թուրքերենից: Ադրբեջանի կառավարությանը կից տերմինաբանության հանձնաժողովի նախագահ Սայալը Սադըգովան հայտնել է, որ ներկայում քննարկվում է ադրբեջաներենին եւս 250 օտարածին բառերի եւ բառակապակցությունների ավելացման հարցը, որոնք կմտցվեն գերատեսչության դեկտեմբերին հրապարակվելիք հատուկ տեղեկագրի մեջ:

Ս. Սադըգովան նշել է, որ նոր բառերից շատերը, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի են, լայնորեն օգտագործվում են ԶԼՄ-ների կողմից, սակայն, դեռեւս չեն մտել ադրբեջաներենի ուղղագրական եւ բացատրական բառարաններ: Նրա խոսքով` եթե 2004 թվականին հրատարակված ադրբեջաներենի ուղղագրական բառարանում ընդգրկված էր 70 հազար բառ, ապա բառարանի վերջին հրատարակությունում արդեն 105 հազար բառ կա:

«Նոր բառերը, որոնք հայտնվել են մեր լեզվում, ապագայում ներառվելու են նաեւ ուղղագրական բառարանում: Անհրաժեշտ է նկատի առնել, որ եթե լեզվում նոր բառեր չեն ներառվում, ապա այն մահանում է», -ասել է Ս. Սադըգովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am