Քառյակի նիստը մեկնարկեց
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունում մեկնարկեց ոչ իշխանական քառյակի հերթական հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցում են ԲՀԿ-ից խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար Աղվան Վարդանյանը, պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն»-ից՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և քարտուղար Թևան Պողոսյանը:
Քառյակի հերթական հանդիպման օրակարգում համատեղ հանրահավաքի օրը որոշելու հարցն է: «Ժռանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քառյակի նախորդ հանդիպման ավարտից հետո հայտարարել է, որ իրենք սեպտեմբերի 17-ին անպայման կհայտարարեն հանրահավաքի օրը:
Այսօրվա նիստում քառյակը կորոշի նաև մարզային այցելությունների գրաֆիկը: Ռուբեն Հակոբյանը տեղեկացրել էր, որ իրենք հանրահավաքի մասին հանրությանը իրազեկելու համար կազմակերպելու են նաև մարզային այցելություններ, որի գրաֆիկը կկազմեն հանրահավաքի օրը հայտարարելուց հետո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում