Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Պորոշենկոն այս շաբաթ կայցելի Կանադա և ԱՄՆ

Պորոշենկոն այս շաբաթ կայցելի Կանադա և ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 16-18-ը կայցելի Կանադա և ԱՄՆ: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ` այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Եվգենի Պերեբիյնիսը:  

 Սեպտեմբերի  16-17-ն Ուկրիանայի նախագահը կլինի Կանադայում: Այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի, Կանադայի գլխավոր նահանգապետ Դևիդ Ջոնսթանի հետ: Ծրագրված է, որ Պորոշենկոն ելույթով հանդես կգա Հանրային պալատի և Սենատի համատեղ նիստում, ինչպես նաև կզրուցի Կսանադայի ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ:

Սեպտեմբերի 17-18-ն Ուկրաինայի առաջնորդը կլինի ԱՄՆ-ում, որտեղ բանակցություններ կունենա նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջո Բայդենի և Պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am