Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ճապոնիայի յուրաքանչյուր ութերորդ բնակիչը 75-ից բարձր տարիք ունի

 Ճապոնիայի յուրաքանչյուր ութերորդ բնակիչը 75-ից բարձր տարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի յուրաքանչյուր ութերորդ բնակչի տարիքը 75-ից բարձր Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի ներքին գործերի եւ հաղորդակցուղիների նախարարության տվյալները: Այս վիճակագրությունն ամեն տարի հրապարակվում Է ազգային տոնի՝ Ծերությունը հարգելու օրվա կապակցությամբ, որը Ճապոնիայում նշվում Է սեպտեմբերի երրորդ երկուշաբթի օրը, որն այս տարի համընկել Է սեպտեմբերի 15-ին:

Ճապոնիայում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 2014 թվականին առաջին անգամ գերազանցել Է 80 տարին եւ կազմել 80,21 տարի: Ճապոնիայում կանանց կյանքի միջին տեւողությունը 2013 թվականին աճել Է 0,2 տարով եւ կազմել 86,61 տարի: Դա Ճապոնիային թույլ Է տալիս երկարակեցության ցուցանիշով աշխարհի առաջատարի դիրքը պահպանել արդեն երկրորդ տարին անընդմեջ: Ճապոնիայում 58,8 հազարի Է հասնում նրանց թիվը, ովքեր նշել են իրենց մեկդարյա հոբելյանը:

Այս տարվա օգոստոսին Ճապոնիայի Սաիտամա պրեֆեկտուրայի 111-ամյա բնակիչ Սակարի Մոմոին, Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով, պաշտոնապես ճանաչվել Է մոլորակի ամենատարեց տղամարդը: Երկրագնդի ամենատարեց մարդու տիտղոսը պահպանում Է ճապոնուհի Միսաո Օկավան, որը 116 տարեկան Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am