Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայ մասնագետները Նյու Յորքում կանցկացնեն «ԱրմԹեք» ամենամյա համաժողովը

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայ մասնագետները Նյու Յորքում կանցկացնեն 
«ԱրմԹեք» ամենամյա համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո Նյու Յորքում կանցկացվի  բարձր տեխնոլոգիաների ոլորտի 7-րդ ամենամյա «ԱրմԹեք» համաժողովը: Համաժողովը կհամախմբի  ոլորտի տեղական և արտասահմանյան մասնագետներին, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  համաժողովում մասնագետները քննարկելու են միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում: 

«ԱրմԹեք» համաժողովը շահույթ չհետապնդող գլոբալ ցանց է, որը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար հարթակ: Համաժողովը կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և կրում է «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագիրը: Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը և այն դարձնել գլոբալ ճանաչելի:

Միջոցառման հիմնական խնդիրն է լուսաբանել Հայաստանի ներկայիս և ապագա մասնակցությունը դինամիկ զարգացող գլոբալ տնտեսությունում՝ շեշտը դնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի և հարակից բիզնեսների վրա: 

«ԱրմԹեք» համաժողովը  հնարավորություն է տալիս հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր ոլորտի համաշխարհային ներկայացուցիչների, կառավարական օղակների, ֆինանսական և ծառայությունների ոլորտների, ինչպես նաև առաջատար գիտակրթական հաստատությունների կարևորագույն ներկայացուցիչների հետ: Համաժողովն ամեն տարի հյուրընկալում է մասնակիցների Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, ԱՊՀ և այլ երկրներից: «Արմթեք 2014»-ը կկայանա սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ում՝ Նյու Յորք քաղաքում, TPK համաժողովների կենտրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am