Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Ժառանգության» խորհրդաժողովը

Մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Ժառանգության» 
խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» խորագրով խորհրդաժողովը մեկնարկեց: Խորհրդաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ընդունել են խորհրդաժողովին մասնակցելու հրավերը: «Ես հույս ունեմ, որ այսօրվա քննարկման ընթացքում մենք վեր կհանենք այն քաղաքական, քաղաքագիտական և քաղաքացիական ընդերքը, որ առկա է: Այստեղ ներկա են մասնագետներ, և հույս ունեմ, որ կծավալվեն օգտակար քննարկումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի նախ այդ բարեփոխումներն արժանան հանրության վստահությանը: «Ես առաջարկում եմ, որ այսօրվա քննարկումը ելնի այսօրվա իրական վիճակից: Մեր երկրի քաղաքացին վստահության կարիք ունի, որին մենք պետք է հասնենք, իսկ սահմանադրական բարեփոխումները պետք է իրականացվեն ժամանակին, ժամանակի ընտրությունը նույնպես շատ կարևոր է, իսկ մենք կարծում ենք, որ հիմա դրա ժամանակը չէ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մաղթելով արդյունավետ քննարկում:

Խորհրդաժողովին հրավիրված են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ, սահմանադրագետներ, քաղաքագետներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am