Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Հրանտ Դինք» Միջազգային մրցանակը գտել է իր տերերին

«Հրանտ Դինք» Միջազգային մրցանակը գտել է իր տերերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին, կայացել է «Հրանտ Դինք» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, արդեն վեցերորդ տարին իրականցվող մրցանակաբաշխության ժամանակ մրցանակները հանձնվել են զինամթերքի վաճառքի և ատոմակայանների դեմ տարիներ շարունակ պայքարող ակտիվիստ Էնջի Զելթերին և բռնությունների դեմ պայքարով հայտնի, Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի նախագահ Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն:

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակն ամեն տարի հանձնվում է երկու մարդու կամ կազմակերպության, ովքեր Թուրքիայում կամ երկրից դուրս պայքարում են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից զերծ աշխարհի համար, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ, օգտագործում են խաղաղության լեզուն և նման կերպ խրախուսում են և ոգեշնչում մյուսներին: «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի ցույց տալու, որ սեփական իդեալների համար պայքարող մարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը` տեսանելի, և նրանք միայնակ չեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am