Հենրիխ Մխիթարյանն ուզում է գոլ խփել «Արսենալ»-ին
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Արսենալ»-ի հետ խաղից առաջ կայացած նախախային ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ կցանկանա գոլ խփել «Արսենալ»-ին:
«Իհարկե, ես կցանկանայի գոլ խփել «Արսենալ»-ին սեփական հարկի տակ: Սակայն առավել կարևոր է թիմի հաղթանակը: Իմ կարծիքով մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում: Եվ սա առաջին հանդիպումն չէ, որ հանդես ենք գալի առանց առաջատարների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Մխիթարյանը:
Վերջինս խոսել է նաև «Բորուսիա»-ի նորեկ Շինջի Կագավայի մասին` մասնավորապես փաստելով. «Շինջին վերադարձել է և ես հույս ունեմ, որ նա կօգնի մեզ «Արսենալ»-ի հետ խաղում: Կագավայի հետ համագործակցությունը ստացվում էր նաև նախորդ խաղում: Մենք միմյանց լավ ենք հասկանում: Վստահ եմ վաղն ավելի լավ կխաղանք»:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում «Բորուսիա»-ն կխաղա Լոնդոնի «Արսենալ»-ի հետ: Հանդիպումը կկայանա Դորտմունդում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում