Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին՝ աշխարհի չեմպիոնի 
կոչումը նվաճելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ըմբշամարտի հունահռոմեական ոճի չեմպիոնի կոչմանն արժանացած Արթուր Ալեքսանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ուղերձում նշված է.

«Սիրելի Արթուր, 

սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում հաղթելու և չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:
Հպարտ եմ, որ Տաշքենդում կայացած ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության եզրափակիչ օրը հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը եւ երկրորդ անգամ բարձրացավ մեր երկրի դրոշը: Ձեր փայլուն հաղթանակը, որը մեր հավաքականին բերեց երկրորդ ոսկե մեդալը, կրկնակի տոն դարձավ մեր հայրենակիցների համար թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս: Վստահ եմ, որ այսուհետ ևս Դուք բարձր կպահեք մեր երկրի պատիվը` մարզական ասպարեզում նոր նվաճումների հասնելով: Շնորհակալություն եմ հայտնում նաև մարզիչներին, ովքեր մեծ ներդրում ունեն մեր ըմբշամարտիկների փառահեղ հաղթանակներում:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ աշխարհի չեմպիոն հռչակվելու առթիվ, մաղթում անսպառ եռանդ և հաղթանակներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am