Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրաչիկ Բաբայանը նվաճեց Աշխարհի երիտասարդների փոխչեմպիոնի տիտղոսը

Հրաչիկ Բաբայանը նվաճեց Աշխարհի երիտասարդների փոխչեմպիոնի տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ն ընթանում է հրաձգութան «Աշխարհի 51-րդ առաջնությունը»: Հրաչիկ Բաբայանը 10մ, օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդների պայքարում (սեպտեմբերի 14-ին) հավասարը չուներ որակավորման փուլում: 78 մրցակիցներից Հրաչը 624,9 միավորով գլխավորել էր մրցաշարային աղյուսակը: Հրաչին՝ 624,1 միավորով հետևում էր ֆրանսիացի Լորենցո Բուֆֆարդը, 3-րդն է 623,7 միավորով չինացի Ցե Վանգը, 4-րդը՝ 623,2 միավորով կրկին չին Պենգ Վյուն, 5-րդը ՝ 623,0 միավորով ռուս Եվգենի Պանչենկոն, 6-րդը՝ 622,9 միավորով ֆրանսիացի Ալեքսիս Ռայնաուդը, 7րդը՝ 622,8 միավորով ռուս Վլադիմիր Մասլեննիկովը և 8-րդը՝ Բրայան Բադուին: 

Լավագույն 8-ը սեպտեմբերի 15-ին, մասնակցել են եզրափակիչ փուլին: Եզրափակչի արդյունքում 1-ին տեղը գրավել է ռուս Վլադիմիր Մասլեննիկովը` 206,8 միավորով, իսկ 2-րդ տեղը` հայազգի Հրաչիկ Բաբայանը`205,7 միավորով, 3-րդ տեղն է գրավել նույնպես ռուս Եվգենի Պանչենկոն` 185,3 միավորով: «Պատանեկան օլիմպիական խաղերի» և արդեն «Աշխարհի երիտասարդների առաջնության» փոխչեմպիոն Հրաչիկ Բաբայանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի» սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Առաջնությունը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, որտեղ, բացի մեդալներից, ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաև 2016թ. օլիմպիական խաղերին մասնակցելու 64 ուղեգրերի համար: Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են: «Աշխարհի առաջնությունն» հրաձգության առաջին մրցաշարն է, որտեղ խաղարկվում են Ռիո 2016-ի օլիմպիական ուղեգրեր, և մեր պատանիները դեռ ժամանակ ունեն մեծահասակների հետ ուժերը չափելու և Ռիո 2016-ի ուղեգիր նվաճելու փորձ կատարելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am