Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Մուրադյանը կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին

Արմեն Մուրադյանը կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին, որն անցկացվում է սեպտեմբերի 15-18-ը Դանիայիում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային կոմիտեն քննարկելու է տարածաշրջանային որոշակի խնդիրներ և ծրագրեր: Եվրոպական տարածաշրջանը ընդգրկում է 53 երկիր, այդ թվում` Հայաստանը: 64-րդ նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն Եվրոպական տարածաշրջանի 53 անդամ-երկրների առողջապահության նախարարներ, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ, քաղաքացիական, հասարակական կազմակերպությունների անդամներ:

ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը կարևորում է «Առողջություն -2020» քաղաքականության վերաբեյալ առաջին հաշվետվությունը, ուր ներկայացվելու է ԱՀԿ կողմից երկրներում կատարված և կատարվելիք աշխատանքները:

Նստաշրջանի 4 օրերի ընթացքում կներկայացվեն հաշվետվություններ, որոնք վերաբերելու են ԱՀԿ-ի բարեփոխումներին, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, առողջության առաջնային պահպանման, երեխաների առողջության և սնուցման, պատվաստանյութերով ապահովման և այլ խնդիրների :

Նախատեսված են զեկույցներ նախկին նստաշրջաններում ընդունված որոշումների, կատարման վերաբերյալ:  Անդրադարձ կկատարվի «Առողջապահական համակարգերը հանուն առողջության և բարեկեցության`«Առողջություն-2020՚» քաղաքականության ենթատեքստում Տալլինյան խարտիայի դրույթների իրագործմանը, վերջին մեկ տարվա ընթացքում առողջապահության ոլորտում բարձր մակարդակով կազմակերպված գիտաժողովների արդյունքներին:

Այս նստաշրջանում առաջիկա հինգ տարիների համար կընտվի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, որին հավակնում է ներկայիս տնօրեն Ժուժաննա Յակաբը, ինչպես նաև կնշանակվեն ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի և այլ կոմիտեների նոր անդամներ:

Անցած 66 տարիների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամբողջ աշխարհում հսկայածավալ ծրագրեր ու ձեռնարկումներ է իրականացրել`առողջության գլոբալ ռազմավարության և անվտանգության, առողջապահական համակարգերի կազմավորման և կարողությունների հզորացնելու, համաճարակների, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և բուժման ռազմավարություններ մշակելու, դրանք կյանքի կոչելու առումներով:  ԱՀԿ-ի առավել կանոնադրային գործառույթը հանրության առողջության պահպանման վերաբերյալ ճշգրիտ տվյալներ հավաքելու և դրանք բարելավելու առաքելությունն է:

Իր գործունեությամբ ԱՀԿ-ն աջակցում է անդամ երկրներին մշակելու և իրականացնելու արդյունավետ քաղաքականություններ և ռազմավարություններ,  լուծել հանրային առողջապահության հրատապ հիմնախնդիրները և բարելավել բնակչության առողջության ցուցանիշները:

ԱՀԿ-ն կառավարվում է տարեկան համաժողովներով, որին մասնակցում են անդամ երկրների պատվիրակությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am