Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Պյոտր Պորոշենկոն Ռադային է ներկայացրել Եվրաասոցացման համաձայնագիրը

Պյոտր Պորոշենկոն Ռադային է  ներկայացրել Եվրաասոցացման 
համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն Ռադային է ներկայացրել Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում: Նախատեսվում է, որ Գերագույն Ռադան և Եվրոպական խորհրդարանը միաժամանակ կվավերացնեն ասոցացման համաձայնագիրը սեպտեմբերի 16-ին:

Ուկրաինան եւ Եվրամիությունը համաձայնել են մեկ տարի ժամկետով` մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, հետաձգել ասոցացման համաձայնագրի կիրառումը ազատ առեւտրի գոտու մասով:

Ուկրաինան եւ Եվրոպական Միությունը հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրել էին Ասոցացման համաձայնագրի  տնտեսական մասը, որն ապահովում է Ուկրաինայի  տնտեսական ինտեգրումը Եվրամիությանը, ինչպես նաև խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am