Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ուլիս»-ը համալրումներ է կատարում մարզչական շտաբում

«Ուլիս»-ը համալրումներ է կատարում մարզչական շտաբում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուլիս»-ը համալրում է մարզչական կազմը` դարպասապահների համար ձեռք բերելով մարզիչ Մայիս Ազիզյանին:

Դարպասապահների մարզիչ ունենալու համար ակումբի ղեկավարությունը քայլեր էր կատարում և հիմա արդեն պաշտոնապես կարելի է ասել, որ թիմն ունի նոր մարզիչ, ով կաշխատի դարպասապահների հետ: «Ուլիս» ակումբը պայմանագիր է ստորագրել նախկինում հայտնի դարպասապահ Մայիս Ազիզյանի հետ, ով արդեն համալրել է թիմի մարզչական կազմն ու իր հսկայական փորձն ու վարպետությունը փոխանցելու է  դարպասապահներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ուլիս»-ի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարն «Ուլիս»-ն է: Թիմն իր ակտիվում ունի 16 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am