Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Moody's-ը կանխատեսում է արևմտյան պատժամիջոցների բացասական ազդեցությունը Ռուսաստանի վարկունակության վրա

Moody's-ը կանխատեսում է արևմտյան պատժամիջոցների բացասական 
ազդեցությունը Ռուսաստանի վարկունակության վրա

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ նահանգների և Եվրոպական միության հայտարարած նոր պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան Ռուսաստանի վարկունակության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս»-ը,  այս մասին ասվում է միջազգային հեղինակավոր Moody's  Investors Service վարկանիշավորող կազմակերպության վերանայված զեկույցում:

Ըստ վերլուծաբանների` նոր պատժամիջոցները «ճնշում են գործադրում» Ռուսաստանի տնտեսական երկարաժամկետ աճի, ինչպես նաև հարկաբյուջետային և արտաքին դիրքերի վրա, որոնք Ռուսաստանի  վարկունակության հիմնական ուժեղ կողմերն էին: 

Եվրամիությունը սեպտեմբերի 12-ին հրապարակել էր Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, որով արգելվել է պարտային ֆինանսավորման կազմակերպումը  Ռուսաստանի վառելիքաէներգետիկական երեք ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի, «Տրանսնեֆտ»-ի, «Գազպրոմ նեֆտ»-ի համար:  ԵՄ-ն արգելք Է սահմանել այդ ընկերությունների՝ շրջանառման ավելի քան 30-օրյա ժամկետով պարտատոմոսերով սակարկությունների եւ նման արժեթղթերի թողարկման կազմակերպմանը մասնակցելու վրա: ԵՄ-ն նաեւ սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի հինգ բանկերի՝ «Սբերբանկ»-ին, ՎՏԲ-ին, «Գազպրոմբանկ»-ին, ՎԷԲ-ին եւ «Ռոսսելխոզբանկ»-ին, փոխառություններ եւ ներդրումային ծառայություններ տրամադրելու վրա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am