Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԵՄ-ն նվիրված է մնալու Հայաստանում եվրոպական ինտեգրման գործընթացի իրականացմանը

ԵՄ-ն նվիրված է մնալու Հայաստանում եվրոպական ինտեգրման գործընթացի 
իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ խորհրդատվական խումբը սեպտեմբերի 12-ին ամփոփել է ԵՄ մոտարկման եւ կառավարման ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական ոլորտներում իրականացված աշխատանքները: Միջոցառման նպատակն է եղել ներկայացնել արդյունքները եւ շեշտել այն հիմնական խնդիրները, որոնց լուծման արդյունքում կբարելավվի ՀՀ ԱԺ աշխատանքը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նշել է, որ ԵՄ խորհրդատվական խումբը Հայաստանում գործել է 2009 թվականից եւ ակտիվորեն աշխատել խորհրդարանի հետ: Տիկին Զոհրաբյանը հույս է հայտնել, որ ԵՄ հետ փոխգործակցությունը կշարունակվի բոլոր ուղղություններով, եւ արդյունքները գոհացուցիչ կլինեն: Տիկին Զոհրաբյանը նշել է, որ ԵՄ խորհրդատվական խմբի ջանքերով ՀՀ ԱԺ խմբակցությունները ինտեգրվել են ԵՄ քաղաքական կուսակցությունների ընտանիքին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարեւորել է այն հանգամանքը, որ ԵՄ խորհրդատվական խմբի անդամներն ակտիվորեն աշխատել են համագործակցության խորացման ուղղությամբ: Նա նշել է, որ ՀՀ-ն շարունակելու է իր հանձնառությունը Արեւելյան գործընկերության ոլորտում եւ ամրապնդելու է հիմքեր նոր համագործակցության համար: Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ ամփոփիչ միջոցառումը հերթական փուլի ամփոփումն է:

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն նշել է, որ ԵՄ շարունակելու է նվիրված մնալ Հայաստանում եվրոպական ինտեգրման գործընթացի իրականացմանը:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հարցերի խորհրդատու Կայա Կրավչիկը շեշտել է ՀՀ ԱԺ եւ ԵՄ ազգային խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդման անհրաժեշտությունը եւ ֆորումի հիմանդրումը, որտեղ Հայաստանը կկարողանա ներկայացնել իր դիրքորոշումը: Նա առաջարկել է ՀՀ ԱԺ-ում կատարել ներքին փոփոխություններ՝ ադապտացվելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքին եւ համագործակցության հնարավորություններ ստեղծելու ԵՄ ազգային խորհրդարանների ներկայացուցիչների համար: Տիկին Կրավչիկը շեշտել է, որ անհրաժեշտ է գտնել լուծումներ ԵՄ հարցերին առնչվող միջխորհրդարանական համագործակցության համար վարչական օժանդակության համակարգի ստեղծման նպատակով:

ԵՄ մոտարկման եւ կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսը նշել է, որ գոյություն ունեցող վերահսկողության գործիքները պետք է ավելի արդյունավետ կիրառվեն: ՀՀ Ազգային ժողովը պետք է կենտրոնանա ԵՄ ֆինանսական օժանդակության, հատկապես ուղղակի բյուջետային օժանդակության վերահսկողության վրա: Նա ներկայացրել է մի շարք առաջարկություններ ԵՄ ինտեգրման ոլորտում կառավարության աշխատանքի նկատմամբ վերահսկողության բարելավման, ԵՄ օժանդակության ծրագրերի մշտադիտարկման եւ իրավական մոտարկման վերաբերյալ: Խորհրդատուն նաեւ նշել է այցելուների ընդունելության եւ տեղեկատվական կենտրոնի հիմնադրման անհրաժեշտությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am