Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իմ հաղթաթուղթը լինելու է լավ պատրաստվածությունը. Արթուր Աբրահամ

Իմ հաղթաթուղթը լինելու է լավ պատրաստվածությունը. Արթուր Աբրահամ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի համար հաջորդ մենամարտի հաղթաթուղը կլինի լավ նախապատրաստվելը:

«Իմ հաղթաթուղթը լինելու է լավ պատրաստվածությունը: Ամեն ինչ անելու եմ, որ սեպտեմբերի 27-ի  մենամարտում հաղթեմ: Ընդունում եմ, որ Փոլ Սմիթն ուժեղ մարզիկ է, բայց թույլ չեմ տա, որ նա ինձանից խլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ե'ս պետք է հաղթեմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աբրահամը:

Նա շեշտեց, որ չի ցանկանում մանրամասնել մենամարտում իր նոր մարտավարության մասին զրույցը: «Լավ պատրաստվում եմ գալիք մենամարտին: Ներկայում մարզվում եմ Բալթիկ ծովի ափին գտնվող Ցինովից քաղաքում, սփարինգ մենամարտեր եմ անցկացնում Փոլ Սմիթի ոճին համապատասխանող բռնցքամարտիկների հետ»:

Աբրահամն արդեն հասցրել է ուսումնասիրել մրցակցի թույլ և ուժեղ կողմերը: «       Ուլի Վեգների հետ տեսանյութեր դիտելով` ուսումնասիրել ենք Փոլ Սմիթի մարտավարությունը: Ակնհայտ է, որ ուժեղ բռնցքամարտիկ է, ճկուն է, կիրառում է հարձակողական ոճ»,-եզրափակեց նա:

Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ մենամարտը կկայանա սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Քիլ քաղաքումԱբրահամը աշխարհի գործող չեմպիոնն է և այս մենամարտում փորձելու է պահպանել տիտղոսը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am