Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհուրդն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունել

Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհուրդն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող 
հայտարարություն է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կայքը, նախաձեռնության հեղինակն է կոնգրեսական Ֆրեդ Նայլը:

Միջազգային հանրությունը շարունակում է դատապարել Ադրբեջանի գործողությունները, որը վերջերս նորից ագրեսիա էր սանձազերծել Հայաստանի և Արցախի դեմ, իսկ նախագահ Իլհամ Ալիևը լայն ժողովրդականություն վայելող Թվիթեր սոցիալական ցանցի միջոցով պատերազմ էր հայտարարել:

Այդ կապակցությամբ, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը սերտորեն աշխատել է Նոր Հարավային Ուելսի  խորհրդարանի անդամների հետ` նրանց ներկայացնելով Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները և լարվածության վտանգավոր սրացումն Ադրբեջանի կողմից:

Այս հայտարարության ընդունումով Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Ավստրալիայի ամենամեծ նահանգը 2012 թվականի հոկտեմբերին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am