Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱՄՆ-ում սխալմամբ դատվածները 41 միլիոն դոլար փոխհատուցում կստանան

ԱՄՆ-ում սխալմամբ դատվածները 41 միլիոն դոլար փոխհատուցում կստանան

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի դաշնային դատարանը 41 միլիոն դոլարի փոխհատուցում է նշանակել սխալմամբ դատապարված հինգ տղաների համար, ովքեր անազատության մեջ են անցկացրել 7-13 տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է CNN-ը: Նյու Յորքի իրավաբանական ստորաբաժանման և արդարացվածների միջև ստորագրված պայմանագրի համաձայն` բանտային կյանքի յուրաքանչյուր տարին գնահատվել է մեկ միլիոն դոլար:

1989 թվականին 14-16 տարեկան աֆրոամերիկացի դեռահասներ էին ձերբակալվել ու սխալմամբ դատապարվել 7-13 տարվա ազատազրկման մի կնոջ բռնաբարելու կասկածանքով: Նրանց մեղադրանք էր առաջադրվել նրա համար, որ դաժանորեն ծեծել և բռնաբարել էին 29-ամյա կնոջը` թողնելով նրան միայնակ քաղաքի Կենտրոնական այգում, որտեղ էլ մահացել էր:

Հինգ մեղադրյալներին հարցաքննել էին մի քանի ժամվա ընթացքում առանց փաստաբանի ներկայության: Նրանց նաև մերժել էին հանդիպել հարազատների հետ: Որպեսզի մեղադրյալներին ստիպեին ճանաչել սեփական մեղքը, ոստիկանությունը կիրառել էր նրանց քնից զրկելու մեթոդը:

Չնայած ապացույցները տանում էին նրան, որ տվյալ պահին դեռահասները գտնվել են այլ վայրում, սակայն նրանց դատապարտել էին:

2002 թվականին սերիական մարդասպան Մատիաս Ռեյեսը խոստովանել էր մեղքը եւ  նշել, որ միայնակ է այդ հանցագործությունը կատարել: Դրանից հետո հինգ տղաներն ազատ էին արձակվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am