Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայկական ընկերություննները մասնակցում են Չինաստան-Եվրասիա» միջազգային ցուցահանդեսին

Հայկական ընկերություննները մասնակցում են Չինաստան-Եվրասիա» միջազգային 
ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ Սինձյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուռումչիում սեպտեմբերի 1-ին մեկնարկել է «Չինաստան-Եվրասիա» 4-րդ միջազգային ցուցահանդեսը և համաժողովը, որին մասնակցել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Հայկական ընկերություններն այս խոշոր միջազգային ցուցահանդեսին մասնակցում են արդեն 3-րդ անգամ: Այս տարի հայկական տաղավարում ներկայացված են կոնյակ, գինի և օղի արտադրող մի շարք հայաստանյան ընկերություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, սեպտեմբերի 2-ին դեսպան Սարգսյանը հանդիպում է ունեցել Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ՉԿԿ Սինձյանի կոմիտեի քարտուղար Ճան Չունսյանի հետ:

Երկուստեք նշվել է, որ «Չինաստան-Եվրասիա» միջազգային ցուցահանդեսի միջոցով հայկական ապրանքների ներկայացումը կարող է նպաստել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը: Դեսպան Սարգսյանը նշել է, որ տնտեսական կապերի զարգացման և զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման համար չափազանց կարևոր նշանակություն ունի Երևան-Ուռումչի ուղիղ չվերթների հաստատումը: Ճան Չունսյանը տեղեկացրել է, որ չինական կողմը ևս կարևորում է ուղիղ չվերթների կազմակերպումը, և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի մոտ ապագայում լուծում տալ հարցին:

Համաժողովի շրջանակներում դեսպան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել նաև Սինձյանի նահանգապետ Նուր Բեքրիի հետ: Քննարկվել են Հայաստանի և Սինձյան-Ույղուրական ինքնավար շրջանի փոխգործակցությանն առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am