Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Հույների Տիեզերական պատրիարքը կմասնակցի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

Հույների Տիեզերական պատրիարքը կմասնակցի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու 
պատարագին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում սեպտեմբերի 7-ին կայանալիք ամենամյա պատարագին կմասնակցի նաև Պոլսի հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Վանի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության տնօրեն Մուզաֆեր Աքթուղը տեղեկացրել է, որ Ստամբուլի Հայոց պատրիարքարանի կողմից իրենց ներկայացված`  պատարագին մասնակցելիք անձանց ցուցակում է նաև ասորիների ուղղափառ եկեղեցու առաջնորդ և պատրիարքական փոխանորդ Ֆիլուսկինոս Յուսուֆ Չեթինը: Աքթուղի տվյալներով` պատարագից անմիջապես հետո կանանց երգչախումբը փոքրիկ համերգ կտա կղզում:

Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվող ամենամյա պատարագն այս տարի մեկ շաբաթ ավելի վաղ կանցկացվի: Արարողակարգին ներկա կգտնվեն Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ինչպես նաև ԱՄՆ Հայ առաքելական եկեղեցու արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Վանի Սուրբ Խաչ եկեղեցին միակն է պատմական Հայաստանի տարածքում, որտեղ վերանորոգումից հետո գմբեթին խաչ է բարձրացվել: Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության ընդունած որոշման համաձայն թույլատրվել է եկեղեցում տարին մեկ անգամ իրականացնել կրոնական ծիսակատարություն: Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում այս տարի սեպտեմբերին կիրականացվի 5-րդ պատարագը` 2007 թվականին եկեղեցու վերանորոգումից ի վեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am