Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն թերագնահատել է Էբոլա տենդի բռնկման վտանգը

ԱՀԿ-ն թերագնահատել է Էբոլա տենդի բռնկման վտանգը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա տենդի բռնկման սպառնալիքը թերագնահատված է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Agence France-Presse-ին, հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը:

Քառասուն տարի առաջ հիվանդության բռնկում էր դիտվում Աֆրիկայի հեռավոր շրջաններում, բայց այժմ մարդիկ սկսել են ավելի շատ ուղեւորություններ կատարել, ինչը հանգեցրել է նոր, էլ ավելի ընդգրկուն համաճարակի, ասել է Չենը մամուլի ասուլոիսում: Ինչպես պարզաբանել է ԱՀԿ-ի ղեկավարը, խնդիրը կարանտինի տեւողությունն է, որն Էբոլայի տենդի դեպքում կազմում է 21 օր, այլ ոչ թե երեք օր, ինչպես հիվանդությունների մեծ մասի դեպքում: Մարդկանց դժվար է մեկուսացման մեջ պահել այդքան երկար ժամանակ, նշել է նա:

Իր հերթին ՄԱԿ-ի՝ Էբոլա տենդի գծով հատուկ համակարգող Դեւիդ Նաբարոն խոստովանել է, որ վիրուսի տարածումը առաջ է անցել բժիշկների գործողություններից:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Ջոան Լյուն, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, հայտարարել է, որ տենդի տարածումը կհաջողվի կանգնեցնել միայն այն դեպքում, եթե զարգացած երկրներն ավելի շատ մասնագետներ ուղարկեն Արեւմտյան Աֆրիկա, նշում է Reuters-ը: Տարածաշրջանի երկրների բարեգործական կազմակերպություններն ու իշխանություններն ի վիճակի չեն ինքնուրույն կանգնեցնել հիվանդության տարածումը, ընդգծել է նա:

Էբոլա տենդի բռնկումն սկսվել է այս տարվա փետրվարին Գվինեայում, ավելի ուշ վիրուսը տարածվել է հարեւան Աիեռա Լեոնեում, Լիբերիայում եւ Նիգերիայում: Օգոստոսի 25-ին հայտնի է դարձել, որ վտանգավոր հիվանդությունը հասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն եւ Սենեգալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ վիրուսն արդեն 1552 մարդու կյանք է խլել, ընդ որում նրանցից շուրջ 700-ը՝ Լիբերիայում, իսկ ընդամենը գրանցված է հիվանդության ավելի քան 3 հազար դեպք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am