Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարը հանդիպել է Ստենֆորդի համալսարանի լյարդաբան- մասնագետի հետ

Առողջապահության նախարարը հանդիպել է Ստենֆորդի համալսարանի լյարդաբան-
մասնագետի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության բաժնի ղեկավար, լյարդի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ  «Նորք ինֆեկցիոն  հիվանդանոցի» մասնագետների  հետ քննարկվել են  լյարդաբանական արդի խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները:

«Չնայած լյարդաբանության ոլորտում առկա խնդիրներին, մեր մասնագետների աշխատանքի, մեծ փորձի, ապացուցողական բժշկության մոտեցումների շնորհիվ մենք նաև լուրջ հաջողություններ ենք արձանագրել»,- ասել է Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` նյութատեխնիկական խնդիրներն անշուշտ անդրադառնում են լյարդաբանության զարգացման, մասնավորապես, արդիական մեթոդներով լաբորատոր հետազոտությունների ապահովման վրա, մանավանդ որ լյարդաբանությունը բժշկության կարևոր և արագ զարգացող ճյուղերից մեկն է:

Ռոբերտ Գիշը, ներկայացնելով միջազգային փորձը, նշեց, որ բժշկական միջամտության ուղիներով կամ սեռական ճանապարհով փոխանցվող հեպատիտ C-ի կանխարգելման ուղղությամբ վերջին շրջանում ԱՄՆ-ում իրականացվում են լայնամասշտաբ քարոզարշավներ: Դրանց նպատակը հիվանդության, վարակի կանխարգելման մասին մարդկանց իրազեկումն է:

«Հեպատիտ B-ի դեմ, որը տարածվում է հիմնականում արյան փոխներարկման ճանապարհով կամ մորից-երեխա կապի միջոցով, մեր աշխատանքները հիմնականում ուղղված են երեխաների շրջանում պատվաստումների իրականացման հնարավորինս մեծամասշտաբ ընդգրկմանը: Ներկայումս ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել, որ 1995թ.-ից մինչև այսօր  ծնված բոլոր անձիք պետք է անվճար կատարեն հեպատիտ C-ի ախտորոշման թեստ»,- հայտնեց անվանի լյարդաբանը:

Նա նշեց, որ առաջիկայում նպատակ կա ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանում աշխատանքներ տանել` շեշտադրելով հիվանդությունների կանխարգելումը:

Մասնագետն առաջարկեց իր աջակցությունը` վիրուսային հեպատիտների  կանխարգելման, հետազոտման և բուժման իրավիճակի քարտեզագրման գործում:

Դրական արձագանքելով լյարդաբանի առաջարկին` ՀՀ առողջապահության նախարարն ընդգծեց, որ Հայաստանի առողջապահական ողջ համակարգն այժմ քարտեզագրման ակտիվ փուլում է, ինչը հնարավորություն կտա առավել հստակ վերհանել ոլորտի խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:

Նախարարն առաջարկեց նաև համատեղ իրականացնել ոչ միայն կլինիկական համաժողովներ, այլև հետազոտություններ, որի համար անհրաժեշտ է համապատասխան նյութատեխնիկական բազա:

«Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը տեղեկացրեց, որ 2015 թվականի հոկտեմբերի սկզբին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Հեպատիտ B-ին նվիրված միջազգային համաժողով: Նա շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Գիշին լյարդաբանության ոլորտում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am