Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չեն ազդի ՀՀ-ի վրա. Գագիկ Մինասյան

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չեն ազդի ՀՀ-ի 
վրա. Գագիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Արևմուտքի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն կարող ազդել Հայաստանի վրա: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Արևմուտքի և ԱՄՆ-ի, ինչպես նաև մի շարք այլ երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ իրականացվող տնտեսական պատժամիջոցները չեն կիրառվում Մաքսային միության երկրների նկատմամբ, ուստի, Հայաստանի անդամակցությունից հետո այդ պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ էլ չեն կիրառվելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱԺ հանձնաժողովի նախագահը:

Նա ընդգծեց, որ այդ պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանում առաջանում են հնարավորություններ, որոնք այս կամ այն երկրի տնտեսվարողները լրացնելու են անպայման: «Ես համոզված եմ, որ հիմա Ղազախստանի, Բելառուսի տնտեսվարողները ձեռքրեը շփում են, որովհետև այդ մեծագույն շուկայում իրենք նոր հնարավորություններ են ստանում»,- պարզաբանեց Մինասյանը:

Նրա խոսքով` հիմնական խոսքը Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանք արտահանելու մասին է, սակայն միայն դրանով չէ, որ ամեն ինչ սահմանափակվում է: «Օրինակ, ես կխոսեմ մի ոլորտի մասին, որի մասին այնքան էլ չի խոսվում: Խոսքը բարձր տեխնոլոգիաների մասին է, որտեղ մենք բավականին հաջողակ ենք և բավականին մեծ դերակատարում ենք ունեցել խորհրդային տարիներին: Եվ քանի որ Ռուսաստանը կտրել է կապերն արևմտյան ընկերությունների հետ, կառաջանան պատվերների մեծ ծավալներ, որը կարող ենք նաև մենք իրականացնել»,- շեշտեց Մինասյանն՝ ընդգծելով, որ հայկական կողմը պետք է անցնի գործի, որովհետև այլ դեպքում, դա կանեն ուրիշները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am