Արցախի 23-րդ տարեդարձի աթռիվ բազմաթիվ երիտասարդներ շուրջպար են բռնել Ստեփանակերտի հրապարակում
17:39, 2 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Արցախ» ազգային պարի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Արցախ» ազգային պարերի ցուցադրություն՝ պարուսույց Սարգիս Պարսամյանի մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, միջոցառումը նվիրված է եղել Արցախի հռչակման 23-րդ տարեդարձին։ Շուրջպարին մասնակցել են Տողի, Ճարտարի արվեստի դպրոցների և Շուշիի Մուրացանի անվան դպրոցի աշակերտները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում