Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ցյուրիխյան արձանագրություններից Էրդողանի հրաժարումը Բաքվի հետ պայմանավորվածության արդյունք էր

Ցյուրիխյան արձանագրություններից Էրդողանի հրաժարումը Բաքվի հետ պայմանավորվածության արդյունք էր

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` սեպտեմբերի 3-ին Բաքու կատարելիք այցի շեմին ադրբեջանական ԶԼՄ-ներում կարծիքներ են հնչում, որ Էրդողանը զիջումների չի գնա հայկական հարցում, քանի որ նրա գլխավորած Թուրքիան «այլեւս նախկինը չէ»:

«Էրդողանը քեմալիստական Թուրքիան վերադարձրել է օսմանյան ակունքներին: Ներկայիս Թուրքիային եւ Արեւմուտքին քաղաքակիրթ ջրբաժան է բաժանում: Դա ոչ միայն աշխարհայացքային, արժեքային, այլ նաեւ քաղաքական դիմակայություն է: Թուրքիան այլեւս հենման կետ չէ լիբերալ Արեւմուտքի համար: Եւ Թուրքիան այլեւս հրաժեշտ է տվել եվրոպական հանրություն մտնելու իր հույսին` չնայած, ձեւականորեն ներկա է ՆԱՏՕ-ում», -գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` խոսակցություններն այն մասին, որ թուրք կառավարիչը ինչ-որ զիջումների կգնա Հայաստանին, կճանաչի Հայոց ցեղասպանությունը, գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, զուրկ են առողջ դատողությունից: Նման մտքեր թույլ տվող մարդիկ չեն ճանաչում Էրդողանին: Նա Վիլլի Բրանդտ չէ: Յուրաքանչյուր ելույթում իր ազգային հպարտությունը եւ Օսմանյան կայսրության հիմնադիր Սուլեյման սուլթանին գովերգող կառավարիչը չի գնա այդ քայլին: Գոնե այն պատճառով, որ նա հասկացվել չի կարող իր վերջին դաշնակցի` ժողովրդի կողմից:

Ադրբեջանական մամուլը համոզմունք է հայտնում, որ ցյուրիխյան գործընթացին Էրդողանը սրտի կսկիծով ստիպված է եղել գնալու Արեւմուտքի ճնշման տակ: «Եվ միանագամայն հավանական է, որ այդ ժամանակ Բաքվում սկսված հակաթուրքական արշավը համաձայնեցված է եղել Էրդողանի հետ: Նրան ծանրակշիռ առիթ էր պետք, որպեսզի ետ կանգներ հայկական հարցում Արեւմուտքի հետ պայմանավորվածություններից», -նշում է մամուլը:

Բաքվում գտնում են, որ եթե 2009 թվականին այն ժամանակվա իշխանության աղբյուրը ժողովուրդը, նուրսիզմը, քեմալիզմը, Արեւմուտքի աջակցությունը, վերնախավերի ժառանգորդությունն էին, ապա այսօր նոր թուրքական իշխանության միակ աղբյուրը ինքն Էրդողանն է: Պատմական ընտրության համար ամբողջ պատասխանատվությունը միայն նրա վրա է: Քանի որ նա է ստեղծել իր իշխանությունը` իր կերպարի եւ իր նման, եւ ժողովուրդը թույլ է տվել դա անել:

«Էրդողանը ոչ մի հանգամանքում չի ճանաչի ցեղասպանությունը: Կլինեն հանդիպումներ, անսպասելի հրավերներ, տարօրինակ այցելություններ եւ արխիվային հետազոտություններրի անխուսափելիության մասին հին հռետորաբանություն, սակայն, առանց մինչեւ ղարաբաղյան հակամարտության մասնակի կարգավորման, նա չի գնա ոչ մի զիջման: Էրդողանն ամեն ինչի ունակ է, բայց միայն ոչ քաղաքական խելագարության», -համոզված են Բաքվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am