Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ադրբեջանում խոսում են Էրդողանի հայաստանյան նոր ռազմավարության մասին

Ադրբեջանում խոսում են Էրդողանի հայաստանյան    նոր ռազմավարության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում խոսում են Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հայաստանի հետ կապված նոր ռազմավարություն որդեգրելու մասին, ըստ որի` Հայոց ցեղասպանության պնդումների դեմ մի շարք քայլեր կատարելու հետ զուգահեռ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ է ստեղծելու Հայաստանի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Անկարայի համալսարանի դոկտորանտ, քաղաքագետ Օրխան Գաֆարլըն: Ըստ նրա` Էրդողանի երդմնակալության արարողությանը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրելը եւ նրան փոխարեն արտգործնախարար Էդվար Նալբանդյանի մասնակցությունը միջոցառմանը ցուցադրությունն է այն բանի, որ հայկական հարցում Անկարան «հետեւողական քաղաքական ռազմավարություն» է որդեգրել:

Ադրբեջանցի փորձագետի կարծիքով` պնդումներ կան, որ Անկարան ցանկանում է մինչեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը` 2015 թվականը, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

Նրա խոսքով` այս անգամ Անկարան հաշվի է առնելու Ադրբեջանի շահերը եւ չի անդրադառնալու Ադրբեջանին անհանգստացնող` Հայաստանի հետ սահմանը բացելու հարցին: «Այսինքն` հայերի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացում սահմանները չեն բացվելու: Առաջին հերթին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվելու, որից հետո Անկարան ծրագրում է Ղարաբաղի եւ սահմանի հարցերում խնդիրներին միջամտել դիվանագիտական կապերի միջոցով: Անկարան մտածում է, որ դիվանագիտական հարաբերություններ չունեցած երկրի հետ որեւէ հակամարտություն քննարկել հնարավոր չէ: Նման դեպքերում կարիք է լինում դիմել երրորդ կողմի, որն էլ իր շահերն է հետապնդում», -ասել է նա:

Այն հարցին, թե ինչպիսին կլինի պաշտոնական Բաքվի արձագանքն այդ հարցին, Գաֆարլըն ասել է. «Կարծում եմ, որ Էրդողանի Բաքու կատարելիք այցին այս հարցերը քննարկվելու են Ադրբեջանի ղեկավարության հետ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am