Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավագ դպրոցների կրեդիտային համակարգը կարող է փոխարինել ավարտական քննություններին

Ավագ դպրոցների կրեդիտային համակարգը կարող է փոխարինել ավարտական 
քննություններին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրումը հետագայում կարող է փոխարինել ավարտական քննություններին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «Որպեսզի ավագ դպրոցի առաքելությունը իրականացրենք, խիստ կարևոր ենք համարում կրեդիտային համակարգի ներդրումը: Տարբեր չափանիշներ են գործելու, որոնք երեխային ուղղորդելու են դեպի բուհ: Ընթացքում հավաքած միավորները կարող  է երեխային առավելություն տալ միասնական քննությունների ժամանակ` գումարվելով դրանք իր հավաքած միավորներին: Հետագայում կրեդիտները կարող են օգտագործվել բուհում այս կամ այն առարկայից ազատվելու համար»,-հայտնեց Նարինե Հովհաննիսյանը` հավելելով, որ այս օրերին կրեդիտային համակարգը քննարկվում է, առաջիկա օրերին կներկայացվի տարբեր գերատեսչությունների, մինչև նոյեմբեր էլ կներկայացվի կառավարության հաստատմանը: «Դրանից հետո փորձնական կներդրվի համակարգը: Կրեդիտները կօգնեն երեխաներին լուծելու հաճախումների, դպրոցի նկատմամբ առավել հոգատար լինելու հարցը, որպեսզի չբավարարվեն միայն մի քանի առարկաներով: Հետագայում, երբ համակարգը լիովին ներդրվի և թափանցիկ գործի, հնարավոր է այն փոխարինի միասնական ավարտական քննություններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց պաշտոնյան:

Նարինե Հովհաննիսյանը խոսեց նաև ազգային երգ ու պար ծրագրի վերաբերյալ, որը փորձնական իրականացվելու է հանրապետության 10 դպրոցներում, որոնցից երկուսը Երևանին մոտ քաղաքներում են` Աբովյանում և Արմավիրում, մնացածը Երևանում: «Պարի դասերը կլինեն շաբաթական 1.5 ժամ, առարկան կդասավանդեն երգի ուսուցիչները: Ծրագրի նպատակն է երեխաներին մոտեցնել ազգային արժեքներին, լուծել  հայրենասիրության, ազգային ինքնության պահպանման հարցերը: Հասարակության և մանկավարժների կողմից խանդավառություն է առաջացրել այս ծրագիրը: Իհարկե, մտավախություններ կան կադրերի առումով, արդյոք, երգի բոլոր ուսուցիչները կարող են պար դասավանդել, բայց մեր փորձնական ծրագիրը թույլ կտա տեսնել, թե ինչ խնդիրներ ունենք, որպեսզի 2015-2016 ուսումնական տարում բոլոր դպրոցներում ներդնենք ծրագիր»,-հայտնեց Նարինե Հովհաննիսյանը`կոչ անելով բոլոր ցանկացողներին աջակցել ծրագրի իրականացմանը: «Մանկավարժական համալսարանից միխումբ ուսանողներ արդեն առաջարկել են իրենց օգնությունը»,-ասաց նա` հավելելով, որ առարկայի դասավանդումը կիրականացվի 5-րդ դասարանից սկսած` շարունակվելով մինչ 7-րդ դասարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am