Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գագիկ Բեգլարյանն այցելել է Երևանի թիվ 33 և 39 հիմնական դպրոցներ

Գագիկ Բեգլարյանն այցելել է Երևանի թիվ 33 և 39 հիմնական դպրոցներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին այցելել է Կենտրոն վարչական շրջանի թիվ 33 և 39 հիմնական դպրոցներ, որտեղ ուսանել է տարիներ առաջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Կարևորելով գիտելիքի ու դպրոցի դերը պետության զարգացման գործում` Գագիկ Բեգլարյանը նշել է, որ յուրաքանչյուր հայ ընտանիքի համար միշտ մեծ արժեք է եղել լավ սովորող երեխա ունենալը:

Տոնական օրը հուզումնառատ է եղել հատկապես առաջին դասարանցիների համար: Նրանք ասմունքով, երգով են դիմավորել ու ողջունել նախարարին: Գագիկ Բեգլարյանը, շնորհավորելով նրանց, մաղթել է հաջողություն ուսման մեջ, նշել, որ սա նրանց կյանքի ամենանշանակալից օրերից մեկն է, քանի որ այսօրվանից է մեկնարկում գիտելիքների ձեռքբերման ճանապարհը։

Փոքրիկ Միլենաները երբեք չեն մոռանա դպրոցական առաջին օրը. նրանց իրենց դասասենյակ է ուղեկցել ինքը՝ նախարարը:  Օրը հիշարժան է եղել առաջին դասարանցիների համար նաև նրանով, որ Գագիկ Բեգլարյանը յուրօրինակ դաս է անցկացրել նրանց հետ։ Փոքրիկները խոստացել են, որ լավ կսովորեն: Գագիկ Բեգլարյանը նշել է, որ կրթությունը այն ոլորտն է, որի զարգացման գործում ամեն մի հայ մարդ իր հնարավորությունների սահմաններում պետք է ներդրում ու աջակցություն ունենա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am