Ադրբեջանում անգրագիտությունը դրսեւորվում է նաեւ գովազդում
16:59, 1 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գովազդային ընկերության սխալի պատճառով Բաքվում ամենուրեք տեղադրվել են «Ադրբեջան» բառի մեջ առանց «բ» տառի գրությամբ գովազդային վահանակներ, ընդ որում` ոչ ոք չի պատրաստվում հավաքել դրանք:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գովազդում նշվում է, որ «սեպտեմբերի 12-28-ին Ազերայջանում հնդկական ապրանքների ցուցահանդես կանցկացվի»:
Զարմանալի չէ, որ Ադրբեջանում անգրագիտությունը դրսեւորվում է նաեւ գովազդային գրառումներում: Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` պաշտոնապես հայտարարվել է, որ Ադրբեջանի դպրոցների շրջանավարտների 60 տոկոսից ավելին չեն կարողացել հաջողությամբ հանձնել ավարտական քննությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում