Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երեւանի օլիմպիական քոլեջում հնչեց առաջին զանգը

Երեւանի օլիմպիական քոլեջում հնչեց  
 առաջին զանգը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջ:   

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախարարը շնորհավորեց Հայաստանի հիմնական կրթօջախներից մեկի նորեկ եւ արդեն սովորող ուսանողներին  ուսումնական տարվա մեկնարկի առիթով, լավագույն ուսում եւ մարզական հաղթանակներ մաղթեց նրանց ապագայում:

Ղազարյանը շրջեց մարզական համալիրի տարածքում, այցելեց մարզասրահներ, ծանոթացավ քոլեջի կոլեկտիվի աշխատանքին եւ հեռանկարներին, զրուցեց մարզահամալիրի աշխատակիցների եւ ուսանողների հետ:

Ղազարյանը կարեւորեց օլիմպիական քոլեջի դերը հայկական սպորտի համակարգում, նշեց, որ քոլեջի սաները բազմաթիվ մեդալներ են պարգեւել հայկական սպորտին, այդ թվում՝ օրերս Նանկինում ավարտված պատանեկան օլիմպիական խաղերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am