Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Իսլամաբադում ցուցարարները գրավել են ազգային հեռուստատեսության շենքը

Իսլամաբադում ցուցարարները գրավել են ազգային հեռուստատեսության շենքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամաբադում հակառավարական ցույցի մասնակիցները ներխուժել են Պակիստանի ազգային հեռուստատեսության շենք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, PTV հեռուստաալիքը մի քանի ժամով դադարեցրել Է հաղորդումները: Հեռուստաալիքի աշխատակիցները ծեծի են ենթարկվել հարձակվողների կողմից:

Պակիստանի մայրաքաղաքում արդեն երկու շաբաթ շարունակվող բողոքի բազմահազարանոց ակցիայի մասնակիցները պահանջում են երկրի վարչապետ Նավազ Շարիֆի պաշտոնաթողությունը:

Նախօրյակին Պակիստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ Է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձում Էին ճեղքել-անցնել վարչապետի նստավայր եւ խորհրդարանի շենք:

Բախումների զոհ են դարձել երեք ցուցարարներ, հոսպիտալացվել Է ավելի քան 500 մարդ, ներառյալ կանայք ու երեխաներ:

Պակիստանյան բանակը, որը քաղաքական սուր ճգնաժամերի ժամանակ հաճախ Է ստանձնում երկրի ղեկավարումը, առայժմ չեզոք դիրք Է պահպանում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am