Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կլիման փրկելու համար մարդիկ պետք է միս քիչ ուտեն. գիտնականներ

Կլիման փրկելու համար մարդիկ պետք է միս քիչ ուտեն. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականները բացահայտել են փոխադարձ կապը մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների եւ մարդկության կողմից մսի ու կաթնամթերքի սպառման միջեւ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Քեմբրիջի եւ Աբերդինի համալսարանների հետազոտողները կանխատեսում են, որ մինչեւ 2050 թվականը սննդամթերքի արտադրության արդյունքում ջերմոցային գազերի արտանետումները կաճեն 80 տոկոսով, իսկ դա նշանակում է, որ անհնարին կլինի հասնել մթնոլորտում հայտնվող ածխածնային գազի ծավալի նվազեցման առաջադրված պարամետրերին:

Գիտնականների կարծիքով՝ այդ միտումը կարելի է կանխել, եթե զարգացող երկրներում բարելավվի գյուղատնտեսական արտադրությունը, ավելի քիչ մթերքներ դեն նետվեն, իսկ մարդիկ, ընդհանուր առմամբ, սկսեն ավելի քիչ միս ուտել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Climate Change հանդեսում:

Մինչդեռ ամերիկացի գիտնականների՝ վերջերս կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ գլոբալ տաքացման գործընթացում «դադարը», որն սկսվել է 1998 թվականին, կշարունակվի եւս առնվազն տասը տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am