Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Շնորհակալ ենք միջազգային կազմակեպությանը մեր հայրենակցին գերության դժոխքից փրկելու համար. Արծրուն Հովհանիսյան

Շնորհակալ ենք միջազգային կազմակեպությանը մեր հայրենակցին գերության դժոխքից 
փրկելու համար. Արծրուն Հովհանիսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հույս ունի, որ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հայրենիք վերադառնալու հնարավորություն կունենա : «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Եթե Ինջիղուլյանի երրորդ երկիր գնալու լուրը ճիշտ է, ապա դա հիանալի է։ Մենք շնորհակալ ենք միջազգային համապատասխան կազմակերպությանը, որ մեր հայրենակցին փրկեց գերության դժոխքից։ Նրան առողջություն ենք մաղթում և հուսանք, որ նա Հայաստան վերադառնալու հնարավորություն կունենա»,-նշված է գրառման մեջ:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում ադրբեջանական գերության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Արման  Ինջիղուլյանը տեղեկացրել է, որ հայ գերուն օգոստոսի 26-ին տեղափոխել են երրորդ երկիր, սակայն այդ մասին հարազատներն իրամցել են միայն երեկ:

2013թ. օգոստոսի 8-ի առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ  Ինջիղուլյանը  հայտնվել էր ադրբեջանական տարածքում և գերեվարվել հակառակորդի կողմից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am